28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Դաժան պատասխան են ստանալու»

«Նոյեմբերի 12-ը ադրբեջանական բանակի համար հատուկ շեղումների օր է: 2014 թվականին հենց այդ օրը ադրբեջանական բանակում ծառայող ահաբեկիչները խոցեցին հայկական ուղղաթիռը, որը նախորոք արված հայտարարության համաձայն մասնակցում էր զորավարժության և որևէ մարտական գործողություն չէր իրականացնում թշնամու նկատմամբ:

Արդեն երեկ , կրկին նոյեմբերի 12-ին, ադրբեջանցի ահաբեկիչները գնդակոծում էին խաղաղ բնակիչներին:

Ուղղաթիռը խոցելուց օրեր հետո, երբ տղաներից մեկի դիակը և մյուս երկու սպաների մասունքները դուրս բերվեցին չեզոք գոտուց, մեր հատուկ նշանակության ջոկատի տղերքը համապատասխան ձևով պատժեցին թշնամու բանակի ահաբեկիչներին , նրանք այդ պատժիչ գործողությունները դեռ երկար կհիշեն, դրանում համոզված եմ,
քանի որ բախտ եմ ունեցել ծանոթանալու գործողությանը մասնակցած տղերքից մեկի հետ:

Հիմա նույն կերպ համոզված եմ, որ սահմանամերձ գյուղի վրա կրակած ահաբեկիչները ևս դաժան պատասխան են ստանալու, սակայն նման դեպքերի մասին ոչ մեկ բարձրաձայն չի խոսի: Բայց դե ես բախտ եմ ունեցել նաև ծանոթանալու այդ շրջանի զորամասերից մեկի հետախույզների և վաշտի հրամանատարի հետ:

Ու հիշեք , որ մեր անվտանգության միակ ապահովողը այդ տղերքն են, որոնց անունները ու դեմքերը մեզ հայտնի չեն, իրենց փողոցներում չեն ճանաչում, շնորհակալություն չեն հայտնում, միջոցառումների ժամանակ հատուկ ծափահարություններով չեն դիմավորում: Նրանք բավարարվում են միայն հրամանատարի սենյակում ձեռքսեղմումով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ