20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թունդ լեզվակռիվ Ազգային ժողովում. Շարմազանով-Փաշինյան ”չեն բարիշում” /վիդեո/

 Այսօր Ազգային ժողովում բավական ՛՛թեժ՛՛ կերպով քվեարկության դրվեց ՀԱԿ-ի հարցապնդումն՝ ուղղված կառավարությանը: Հիշեցնենք, որ այն կրում է ՛՛Համատարած՛՛ կոռուպցիա անվանումը, և հարցապնդումը քննարկվել է երեկվա նիստում:

Նախքան քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմելով ՀՀԿ-ին հորդորեց կողմ քվեարկել: ՛՛Դուք էլ եք ընդունում, որ կոռուպցիան երկրի գլխավոր չարքին է, եկեք միասին պայքարենք դրա դեմ՛՛,-առաջարկեց Զուրաբյանը՝ հավելելով, որ եթե չանեն այդ քայլը, կնշանակի, որ դառնում են կոռուպցիայի գլխավոր պաշտպանը:

Վարման կարգի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու: ՛՛Եթե խնդիրներ ունեք, ձեր մեջ լուծեք, մենք բավականին լավ բանաձևել ենք,  անհեթեթություններին չենք կարող կողմ քվեարկել՛՛:

  Ապա ձայնի իրավունք վերցրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց. ՛՛Հարգելի քաղաքական փոքրամասնության մի հատված, այո կոռուպցիան մեծ խնդիր է, աղետ է, մեր պետության ու ժողովրդավարության ամենամեծ խոչընդոտներից մեկն է: Բայց “Թրանսփարենսի ինթերնեյշնլի” այս տվյալները նայեք, երևի կարդացել եք, բայց լավ չեք հասկացել, մենք պայքարում ենք, ու Վերահսկիչ պալատի նյութերն են ուղարկված են դատախազություն՛՛,-ասաց նա:

Վերջինիս տեղից ընդհատեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պահանջելով բովանդակային քննարկում չանել: Սակայն նիստը վարող Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ Շարմազանովի խոսքը վարման կարգի վերաբերյալ է, իսկ Շարմազանովն էլ հայտնեց, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու: 

Փաշինյանը շարունակեց տեղից բարձրաձայն խոսել՝ հիշեցնելով, որ երեկ իրեն էլ արգելեցին ելույթ ունենա: Շարմազանովը Փաշինյանին հորդորեց լռել` անցն ”թունդ” լեզվակռվի: 

Ի վերջո քվեարկություն կազմակերպվեց, և 10 կողմ, 62 դեմ ձայներով հարցապնդումը չընդունվեց: Ի դեպ ԲՀԿ խմբակցությունը չքվեարկեց ՀԱԿ-ի հարցապնդմանը: 

՛՛Մենք ՀԱԿ գործընկերներին տեղեկացրել ենք մեր մոտեցման մասին, որոշ ձևակերպումների հետ ունենք որոշ վերապահում, չնայած ընդհանուր առմամբ ներկայացված փաստաթուղթն ընդունելի է, ունենք պայմանավորվածություն մեր գործընկերների հետ հետագայում աշխատել միասին այս փաստաթղթի վրա՛՛,-պարզաբանեց Նաիրա Զոհրաբյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ