28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Բոլորին, ովքեր եղել են Վիգեն Սարգսյանից առաջ, պետք է հայհոյել»

 «Վիգեն Սարգսյանը ծառայել է որպես ռեֆերենտ, որովհետև նրա գիտելիքները թանկ ու թանկարժեք են համարվել։ Անհրաժեշտ չեն համարել նրան ուղարկել  առաջնագիծ», – Henaran.am-ում այսպիսի տեսակետ հայտնեց ազատամարտիկ, հետզխույզ Վովա Վարդանովը՝  ընդգծելով՝    եթե   Վիգեն Սարգսյանն առաջնագծում ծառայած լիներ, կապեր ունենար  սպաների   հետ,  ապա շատ կդժվարանար  ռեֆորմներ անելու հարցում։

 «Լավ է, որ նրան նշանակել են որպես նախարար, որովհետև ինքն օպերազիա պիտի անի այդ մարմնի վրա։ Եթե նա այդ մարմնի մի մասը լիներ, կդժվարանար օպերացիա անել․ միայն  կինոներում է, որ մարդը մաքուր, անթերի,  առանց գոռալու ինքն իրեն կարող է օպերացիա անել, իսկ բանակի հարցում լրիվ ուրիշ է։ Նա՝ որպես նախարար,  արեց այն, ինչի դեմ բոլորը խոսում էին։ Հազար դրամների նախաձեռնությունը  շատերը  վատաբանում էին,  ես ասում էի՝ լավ է, որովհետև ապահովագրությունն անհրաժեշտ է զինվորի համար։ Էդ ի՞նչ վիճակ էր առաջ․ զինվորը վիրավորում է ստանում, բայց տանն ուտելու բան էլ չի լինում կամ ասենք՝ սայլակով անգամ սանհանգույցից չէր կարող   օգտվել, որովհետև  ո՛չ բնակարանը, ո՛չ սայլակը հարմարեցված չէր իր վիճակին։   Բոլորին, ովքեր եղել են Վիգեն Սարգսյանից առաջ, պետք է հայհոյել, բոլորին, ովքեր այդ հարցը չեն   լուծել, որովհետև ապահովագրությունն անհրաժեշտություն է։

Երբ ես սովետական բանակում հատուկ նշանակության զորքում ծառայության անցա, առաջին թուղթը որ ստորագրել եմ, եղել է  ապահովագրությանը  վերաբերող փաստաթուղթը, որտեղ գրել եմ մորս անունն ու տան հասցեն, որ եթե  ինձ մի բան պատահի, մայրս 500-3000 ռուբլի ստանա։ Իհարկե, գումարի չափը արդեն հստակ չեմ էլ հիշում։ Ո՞նց կարելի է չապահովագրել ակտիվ ծառայության մեջ գտնված մարդուն։ Իսկ հայկական բանակը միշտ ակտիվի մեջ է։ Այդ ժամանակից ես մաքսիմալ աշխատել եմ չկպնել Վիգեն Սարգսյանին, որ չհանգարեմ, որ չմիանամ այն խոռին, որը նրան հայհոյում էր։ Իսկ դա, փաստացի, խանգարում է նրան», –  նշեց Վովա Վարդանովը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ