04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ընդդիմադի՞ր են, թե՞ իշխանական

«Ընդդիմությունը  աստիճանաբար   զիջում է իր դիրքերը, և դրանում  իրենց մեղքի բաժինն ունեն նաև իշխանությունները», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Ըստ նրա՝ իրավիճակը այսպիսին է ոչ միայն ամբողջ քաղաքական դաշտում, այլև ԱԺ-ում։

«Իշխանություններն էլ ամեն ինչ արեցին, որ հասարակության վստահությունը ընդդիմության նկատմամբ պակասի։

Մեր երկրում  կան իրական ընդդիմադիրներ։ Բայց, իշխանության մաս կազմող որոշ քաղաքական, տնտեսական դաշտում հայտնի գործիչների հայտարարությունը, թե ընդդիմադիրները իրենց կամ իշխանությունների հաճախորդն են, հարված հասցրեց ընդդիմությանը։ Վերջերս նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների դերակատարությունն   իրենց վրա վերցրին ակտիվիստները, ինչպես  նաեւ «Էլեկտրիկ Երևան»-ի, տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ժամանակ էր․ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները բացակայում էին, ասպարեզում չէին։ Սա ցույց է տալիս, որ  ընդդիմադիրները թույլ են, ժողովուրդն էլ նրանց չի վստահում․ հասարակությունը չէր ուզում, որ նրանք մտնեին պայքարի մեջ ու այդ պայքարը քաղաքականացնեին»,-  նշեց  քաղաքագետ Գագիկ Համբարյանը: 

Անդրադառնալով   ԲՀԿ-ին՝   քաղաքագետը շեշտեց՝ այդ քաղաքական ուժին  «ընդդիմադիր» բառի հետ չի ասոցացնում։

«Այս քաղաքական ուժին    ասոցացնում եմ ինչպես իրենք են ասում՝ երրորդ քաղաքական ուժի հետ։ Նրանք քննադատում են իշխանություններին, բայց հասարակությունը չի մոռանում 2015-ի դեպքը, երբ նախագահը բառիս բուն իմաստով Ծառուկյանին դուրս մղեց քաղաքական դաշտից։ Սա հասարակության մոտ նստվածք է տվել։ Իմ կարծիքով հասարակությունը ԲՀԿ-ին չի ընդունում որպես լիակատար ընդդումություն։ Բայց, իհարկե, չի կարելի հերքել այն փաստը, որ այս քաղաքական ուժն ունի կայուն ընտրազանգված։ Սա առավելապես պայմանավորված է ոչ թե այս կուսակցությունում գործող քաղաքական գործիչների աշխատանքով, այլ հենց Ծառուկյանի անձով», – նշեց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ