13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչպե՞ս են տուգանվում նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՛՛Ինչ, որտեղ, երբ՛՛ խաղի վերաբերյալ Վաչե Գաբրիելյանի պատասխանից բխում էր, որ կառավարության անդամներն, ովքեր այդ թիմում են խաղում, մեր երկրի ռուսալեզու փոքրամասնությունն են:

՛՛Վերջին շրջանում կառավարության ներկայացուցիչների պատգամավորների հարցերին տված պատասխաններին հետևելիս տպավորություն եմ ստանում, որ ՛՛ԿՎՆ՛՛-ի թիմում են խաղում, ոչ թե այդ ինտելեկտուալ խաղում՛՛,-ասաց Փաշինյանը:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն արձագանքեց. ՛՛Կառավարությունն այնքան տաղանդներ ունի, որ կարող է ՛՛Ինչ, որտեղ, երբ՛՛ խաղալ և ՛՛Ուրախների ու հնարամիտների՛՛ ակումբում ևս՛՛ հանդես գալ: 

Փաշինյանը նաև հարցրեց, թե կարմիր գծանշանների համակարգը գործադրելով բյուջեի եկամուտները  պիտի ավելանային, քանի որ տուգանքները ևս ավելացել են:

Իսկ Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ ՀՀ քաղաքացիները սկսել են ավելի քիչ խախտումներ անել: Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպես են տուգանվում ՀՀ նախագահը, վարչապետը և ԱԺ նախագահը, երբ խախտումներ են անում:

Դավիթ Սարգսյանի խոսքով՝ ի տարբերություն իրեն ու Փաշինյանին վերոնշյալ երեք անձինք խախտումներ չեն անում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ