11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Թանկացումներ են լինելու, չգիտեմ՝ այս վիճակի վերջն ինչ է լինելու»

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը վստահեցնում է՝ երբ զարգացած երկրներում թանկացումներ են լինում, սովորաբար, բարձրանում են նաև աշխատավարձերը, թոշակները, իսկ մեր երկրում իրավիճակն այդպիսին չէ։ «Մեր երկրում ո՛չ աշխատավարձներ են բարձրանում, ո՛չ էլ թոշակները, բայց գնաճը շարունակվում է։ Էլ չեմ ասում, որ առաջիկայում ամանորի տոներին ընդառաջ՝ հաստատ թանկացումներ են լինելու։ Սա թռիչքաձև գնաճ է։ Չգիտեմ՝ այս վիճակի վերջն ինչ է լինելու», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմեն Պողոսյանը։ 

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն էլ ասաց, որ մեր երկրում ինֆլյացիան տեղի չի ունենում այնպես, ինչպես նորմալ երկրներում։ «Ինֆլյացիայով նախատեսվում է, որ մի կողմից եկամուտները բարձրանան, մի կողմից էլ գնաճ լինի։ Մեր երկրում խայտառակ վիճակ է։ ՀՀ-ում, իսկապես, լուրջ քաղաքական ուղղվածություն չկա, որ վերահսկվի՝ ինֆլյացիան իր նորմալ ընթացքով ընթանա։ Ցավում եմ, բայց շատերը չեն էլ պատկերացնում, թե զարգացած երկրներում ինչ է կատարվում։ Զարգացած երկրներում հասարակության ընդամենը 3-4 տոկոսն է զբաղվում գյուղատնտեսությամբ, ավելին ասեմ՝ ԱՄՆ-ում 2․5 տոկոսն է զբաղվում գյուղատնտեսությամբ, ու դա այդ երկրների համար լրիվ ինքնաբավ է․ պատճառն այն է, որ զարգացած երկրներում գյուղատնտեսությունը դրված է արդյունաբերական հիմքերի վրա, ինչը մեր երկրում չկա», – նշեց Արշակ Սադոյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ