27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բագրատյանը զարմացած մնաց

՛՛Այս կառավարությունը աշխատում է ուղիղ վեց տարի, Կառավարությունն ընդունել է ՀՆԱ 11 միլիարդ 700 միլիոն դոլար, այս տարի եթե չորս տոկոս աճ նախատեսվի, կլինի 100 միլիարդ 800 միլիոն դոլար, դրամով հաշված` ըստ պաշտոնական վիճակագրության մեր վեցամյա Կառավարության տնտեսական աճը կկամի 9 տոկոս՛՛,-այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

՛՛Այդ ընթացքում Հայաստան է ներս եկել 12 միլիարդ 400 միլոն դոլար`17 միլիարդ ՀՆԱ ունեցող պետություն է ներս մտել, 8 միլիարդ 400 միլիոն դոլարը տացվել է տրանսֆացիայի տեսքով, 2,1 ավելացել է պետության արտաքին պարտքը և մոտ 3 միլիարդ էլ մասնավոր հատվածն է պարտք վերցրել, բերել Հայաստան: Կառավարությունն ինչպես է սա բացատրում՛՛,-հարցրեց պատգամավորը:

՛՛Բոլոր թվերը լսեցի, բայց չհասկացա հարցն ինչում է՛՛,-այսպես պատասխանեց Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

՛՛Ալաբալանիցա չեմ պատմում, ինչը՞ պարզ չէ, դրամական հոսք է եղել 12, 4 միլիարդ, որը սպառման պահանաջարկ է ստեղծել, ո՞նց է հնարավոր վեց տարի աշխատելուց հետո 11 միլիարդ դոլար ունենալ, ահա հարցի իմաստը, ինչպե՞ս է եղել, որ այդ գումարը չի ազդել ՀՆԱ-ի աճի վրա՛՛,-հարցը ներկայացրեց նախկին վարչապետը: Իսկ ԴավիթՍարգսյանն էլ  արձագանքեց. ՛՛Բոլոր այդ թվերը, թվերի հետ տարբեր վարժությունները կարելի է բազմակի ձևով անել, թվերի հետ կարելի է խաղալ, բայց դրանից էությունը չի փոխում, թվեր եք թվարկում, որոնց հետևում չկան ոչ փաստարկներ, ոչ էլ որևէ հետևություններ՛՛: 

Այս պատասխանն էլ ավելի զարմացրեց Բագրատյանին, ով ձեռքրը թափ տալով հեռացավ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ