26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

60 տարի՞ է պետք այս կառավարությանը

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Իրանի դեսպանը օրերս հիշեցրել էր, որ մոտ վեց տարի առաջ Զարգացման հայկական բանկը մեկ ու կես միլիոն դոլար է հատկացրել հայ-իրանական երկաթուղու շինարարական աշխատանքների համար: 

 Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ աշխատանքներն ընթանում են և շուտով հանրությանը կտեղեկացնեն արդյունքների մասին: Նախարարը հայտնեց, որ իրանական կողմը 160 կմ իր բյուջեի  հաշվին է իրականացնում: 

Պատգամավորին նաև հետաքրքիր էր, թե ինչու Հայաստանը Իրանից գազ չի ստանում մեծ քանակով, այն դեպքում, եր իրանական կողմը համաձայ է գազ մատակարարել ՀՀ-ին: Մովսիսյանն այս մաիսն ասաց, որ Իրանը գազը վաճառում է միջազգային գներին համապատասխան ու դա ավելի թանկ է, քան ՌԴ-ից մատակարարվող 189 դոլարը 1000 խորանարդի համար:

՛՛Սա է պատճառը, որ մեծ քանակությամբ գազ չենք կարող ներկրել՛՛,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՛՛Որոտան կասկադ՛՛ ընկերթույանն, ապա նախարարը նշեց, որ վաճառքի հետ կապված բանակցություններ են ընթանում ամերիկյան կողմի հետ, իսկ ՌԴ-ի հետ բանակցություններ այս պահի դրությամբ չկան: 

 Փոստանջյանին սակայն չբավարարեցին այս պատասխանները, և երկաթուղու հետ կապված ա նետեց. ՛՛Քանի՞ տարի է պետք ձեր կառավարությանը, վաթսուն տարի՞, երբ է կառավարությունն ունենալու գումար, որ իրականացնի շինարարական աշխատանքները երկաթուղու, որի կարևոր նշանակություն ունի մեր համար՛՛: 

Փոստանջյանը նաև հարցրեց, թե ինչու ռուսական դրոշները դեռ չեն հեռացվել քաղաքից: Մովսիսյանն էլ հայտնեց, որ քանի որ հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումը երկու օր տևեց, այսօր են արդեն հեռացվում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ