28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Երեխաներին հանում են ծնողների դեմ. արհավիրք է»

«Ես կարծում եմ, որ մեր մայրերը ոտքի կանգնեն, որովհետև ս աիրենց ընտանիքների ու երեխաների համար է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ՄԱՅՐԱԶՈՐ» միության ղեկավար Ռուզան Ասատրյանը՝ խոսելով ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի և պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման մասին:

Նա նշեց, որ ապակողմնորոշել են վարչապետին՝ ասելով, որ այս պատվաստումը կարող է կանխարգելել քաղցկեղը, նա էլ երեկ Կառավարության նիստի ժամանակ հավանություն է տվել այս որոշմանը:

Ընտանեկան բռնության օրենքից խոսելով էլ՝ նա նկատեց, որ հայ ընտանիքում բռնություն չկա: «Պետք չի, որ աշխատակիցները գնան ու հետաքրքրություն ցուցաբերեն, թե ինչպես է կնոջ դեմքին այտուցում առաջացել, այլ թող օրենքները խստացնեն: Հիմա բերել ու այս խեղճ ու կրակ ընտանիքներին, որ ունեն սոցիալական խնդիրներ, պարտադրել այս օրենքը…հայ երեխան ինչպես է իմանալու, թե որն է բռնությունը: Ես չեմ ասում, որ մեզ մոտ իդեալական վիճակ է: Բայց օրինակ՝ գյուղում երեխան օգնում է մորը, որ հողում աշխատանք կատարի, դա ընտանեկան բռնությո՞ւն է: Երեխաներին հանում են ծնողների դեմ»,-հայտարարեց նա:

ՊՆ-ում Պահեստի փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ սա աղետ է Հայաստանի համար: «Չգիտեմ՝ ինչու մեր Հայաստանին փորձում են ներքաշել, որ այստեղ հրեշներ են, ի՞նչ են, չեն կարողանում իրենց ընտանիքները կառավարել: Մենք քրիստոնյա ազգ ենք, եկեղեցում հարցնում են՝ տեր ես, հնազանդ ես, ոչ մի ընտանիք էլ դուրս չի գալիս այս ֆորմատից»,-նշեց նա:

Նա ընտանեկան բռնության օրենքը որակեց որպես արհավիրք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ