28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գործազրկությունը երիտասարդության թիվ մեկ խնդիրն է. Ատոմ Մխիթարյան

Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է: 1945 թվականին, Երկրորդ աշխարհամարտի ավարտից անմիջապես հետո, Լոնդոնում կայացած երիտասարդական համաժողովի արդյունքում հիմնադրվում է «Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը» (WFDY): Այդ օրվանից նոյեմբերի 10-ը նշվում է որպես երիտասարդների օր: 

1999 թվականին նույն օրն է հիմնադրվել նաև անկախ Հայաստանի առաջին և ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ «Երիտասարդական ակումբների դաշնությունը» (FYCA): Կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը կարևորելով երիտասարդության դերը երկրի զարգացման և առաջմղման գործում, արձանագրում է, որ այսօր հայ երիտասարդների թիվ մեկ խնդիրը մնում է գործազրկության բարձր մակարդակը: Ըստ հարցումների՝ հայ երիտասարդների 70%-ը ներկայումս չի զբաղվում եկամուտ ապահովող որևէ գործունեությամբ:

«Մեր վերջին հարցումները ցույց են տալիս, որ ե­րի­տա­սարդ­նե­րի առաջնային խնդիրները կապ­ված են հիմնակում աշ­խա­տան­քի և կր­թութ­յան հետ: 16-30 տարեկան երիտասարդների ավելի քան 80%-ի համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ գոր­ծազր­կութ­յու­նը, 48%-ի համար՝ ցածր աշ­խա­տա­վար­ձե­րը, և 35%-ի համար՝ բնակարա­նային ապահովման խնդիրնե­րը»-ասում է Ատոմ Մխիթարյանը:

Նրա փոխանցմամբ` մյուս կողմից Հայաստանի երիտասարդությունը քաղաքացիական գործընթացներին մասնակցության ցածր մակարդակ ունի: «Եթե, օրինակ, Արևմտյան Եվրոպայի երկրներում երիտասարդների կեսից ավելին ընդգրկված է քաղաքացիական հասարակության կառույցներում և որոշումների կայացման գործընթացում ունի լուրջ դերակատարություն, ապա Հայաստանում այդ թիվը կազմում է առավելագույնը 7-8%»: Ատոմ Մխիթարյանի կարծիքով` այստեղ, պետությունից զատ, մեծ անելիք ունեն երիտասարդական կառույցները, որոնք պետք է խրախուսեն երիտասարդների նախաձեռնությունները:

Երիտասարդության համաշխարհային օրվա ու Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) 18-ամյակի առթիվ Ատոմ Մխիթարյանն ուղերձ է հղել.

«Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ և ցանկանում հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում: Վստահ եմ, որ մեր ընդհանուր առաջընթացի գրավականը կրթված, խելացի, նախաձեռնող ու վճռական երիտասարդությունն է: «Երիտասարդական ակումբների դաշնությունը» գրեթե երկու տասնամյակ դեպի այս նշանակետն է քայլում իր բազմաբնույթ նախաձեռնություններով և ծրագրերով: ԵԱԴ-ն շարունակելու է աջակցել երիտասարդների ձեռնարկատիրական գործունեությանը, նորարարական նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Շնորհավո՛ր տոնդ, երիտասա՛րդ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ