24 Հունվարի, Saturday, 2026
KFC

Պարոն կենտրոնական հարձակվող. Շարմազանովը՝ Մինասյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացրած հարցապնդումը քննարկվեց գրեթե դատարկ դահլիճում, ապա անցում կատարվեց այլ օրենքների նախագծերի քննարկմանը:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստին անդրադարձավ ընդդիմության կողմից հնչեցրած տեսակետին, թե իշխանությունը երկխոսության չի գնում: 

՛՛Մենք կողմ ենք կառուցողկան, կեռեկտության սահմաններում հարցի քնարկմանն ու երկխոսությանը՛՛: Շարմազանովը նշեց, որ ընդդիմությունը չպիտի ասի, որ եթե չեն ընդունում իրենց տեսակետը, ապա երկխոսության չեն ցանկանում գնալ: Իսկ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ արձագանքեց. ՛՛Իրականում մենք առաջարկում էինք երկխոսության գալ, ոչ թե պարտադրել՛՛: 

Ապա Մինասյանը տեղից հացեր էր տալիս Հրայր Թովմասյանին, ով զեկուցում էր ներկայացված նախագծերը: Իսկ Շարմազանովն էլ կատակով նշեց. ՛՛Պարոն կենտրոնական հարձակվող, թույլ տվեք հիմնական զեկուցուղը ներկայացնի հարցը՛՛: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ