Անհեթեթություն, անգրագիտություն…. Ջհանգիրյանը կաթվածահար էր լինում
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում նիստին հայտարարեց, որ իրենց հարցապնդմանը կառավարության կողմից ներկայացված պատասխանը լի է սխալներով, ու կառավարությունը շատ դեպքերում շրջանցել է:
՛՛Պատասխանն ինքնին ապացուցում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ միայն թաղված է կոռուպցիայի մեջ, այլև ինքն իրեն նեղություն չի պատճառտում հոդաբաշխ պատասխան տալու ոչ միան մեր, այլ միջազգային կազմակերպությունների կողմից հնչեցրած մեղադրանքներին: Պատասխանը լի է անհեթեթություններով, սխալներով, կառավարությունը շատ հարցերի պատասխան չի ունեցել ու շրջանցել է՛՛,-ասաց Զուրաբյանը:
Նա որպես օրինակ նշեց, որ կառավարությունը պատասխանել է, որ հինգ տարի շարունակ ՛՛Արմավիան՛՛ խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումից, բայց իրենք դա նկատել են միայն 2012 թվականին: ՛՛Մենք հարցնում ենք՝ նկատելուց հետո ինչո՞ւ քրեական հետապնդում չեք իրականացրել: Մեզ պատասխանել են քրեական գործ չի հարուցվել, քանի որ վերոհիշյալ գումարը բռնագանձելու հայց ներկայացվել է ՀՀ վարչական դատարան:
Այս պատասխանն ընթերցելիս մեր խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը քիչ էր մնում կաթված ստանար՛՛,-ասաց Զուրաբյանը:
Նա կառավարության ներկայացրած պատասխանն անգրագիտություն որակեց:
Արձագանքելով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հորդորեց Զուրաբյանին.
՛՛Եթե ինչ-որ մեկը գրագիտությունից է խոսում, այնքան անգրագետ չլինեիք և չգրեիք բաներ, որ կառավարության իրավասությունների մեջ չի մտնում: Կոռուպցիան մեր երկրի գլխավոր չարքին է. դուք կարող եք գույները գեղեցկացնել ու թունդ դարձնել, դրանից իրավիճակը չի փոխվի, որ անհեթություն ասեցիք, դրանից ձեր գրած անհեթեությունը ոչինչ չի դառնա, մի արեք՛՛:
Շարունակելով նախարարը նետեց, թե այնքան գրագիտություն չունեն, որ իմանան, որ անմեղության կանխավարկած ասվածը գոյություն ունի, իսկ պաշտոնյաների հայտարարագրերը կառավարությունը չի ստուգում:
Տեղից Արամ Մանուկյանը հորդորեց հարցապնդման բովանդակության մասին խոսել, իսկ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ պահանջեց տեղից չխոսել ու թողնել նախարարին ներկայացնել իր կարծիքը: