Քննիչները պիտի անկախ աշխատեն
Դատաիրավական ոլորտի մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր քննարկվեցին “ՀՀ միասնական քննչական կոմիտեի մասին” օրենքի նախագիծը, այն պետք է ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը մասնավորապես նշեց, որ իրավական բոլոր գործառույթները կատարվել են, իսկ այս հանդիպումը հանրային իրազեկման համար է:
Ըստ միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանի, հանձնաժողովն առաջարկել է երկու իրավական ակտում և ավելի քան 15 օրենքներում փոփոխություններ իրականացնել:
“Հասարակությունն այսօր տեսնում է, որ տարբեր քննիչների կողմից միանման հարցի նկատմամբ տարբեր մոտեցումներ են կիրառվում, այդ պատճառով անհրաժեշտ է որդեգրել միասնական մոտեցում: Կոմիտեի նախագահը պարտավոր է սահմանել միասնական ուղեցույցներ: Դրանց միջոցով քննիչների հայեցողությունը կանխատեսելի կդառնա”,-ասաց Ղամբարյանը:
Նախատեսվում է, որ քննչական մարմինների աշխատակիցները պետք է լինեն անկախ եւ ոչ մեկը իրավունք չունի միջամտելու քննիչների աշխատանքին:
ԵՄ խորհրդատվական խմբի փորձագետ Չարլզ Հենրիխը նշեց, որ Հայաստանում քննչական ոլորտի ցածր որակ վրա է: Սրա պատճառը ցածր աշխատավարձերն են, վերապատրաստումների բացակայությունը: Նոր մարմնի ստեղծումը, ըստ փորձագետի, կուղղի այդ բացերը: