27 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախարարին տուգանել են

 ԱԺ ՀԱԿ խմբակցության՝ կառավարությանը ներկայացրած հարցապնդմանն այսօր խորհրդարանում պատասխանեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա նշեց, որ ՀԱԿ-ի ներկայացրած հարցապնման որոշ կետեր կառավարությանը չեն վերաբերում, այլ մի մասը Տեղեաան ինքնակառավարմանն ու բարձրաստիճան  պաշտոնյաների էթիկայի հանձնաժողվին է  վերաբերվում:

Նախարարը համաձայնեց, որ կոռուպցիա կա, և այն առկա է յուրաքանչյուր երկրում, սակայն հիշեցրեց, որ այդ ոլորտում արձանագրած հաջողություններով Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների թվում: ՛՛Ոչ մեկը չի կարող ասել՝ կոռուպցիա չկա, բայց ծնելու պատճառներն ավելի հիմնավոր են, քան այդ երևույթները՛՛:

Հարցապնդման մեջ անդրադարձ է կատարվում նաև Առողջապայության նախարարության ապահովագրական համակարգում: Դրանք կառավարության որոշումով ստացել են տասը միլիարդ դրամ, բայց մատուցել են ընդամենը չորս միլաիարդ դրամի ծառայություններ: Այս մասին Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ  համակարգն ունեցել է թերություններ, մարդիկ անվճար վիարհատություն են կատարել,՛՛ ցեխ շպրտել չի կարելի՛՛:

Թովմասյանը որպես օրինակ բերեց այն, որ Արդարադատության նախարարի մեքենան տուգանվել է, և այդ տուգանքը պարտադիր վճարվել է, իսկ մի քանի տարի առաջ նման բան չէր լինի: 

Ինչ վերաբերում է օֆշորային սկանդալին, ապա նախարարն ասաց, որ վարչապետը դրան բազմիցս է անդրադարձել: 

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցությունը հարցապնդմամբ է հանդես եկել, որտեղ խոսվում է պետական բյուջեի թալանի մասին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ