18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կոռուպցիոն ոլորտում Հայաստանը 11 կետով բարելավել է դիրքերը. Շարմազանովը՝ Զուրաբյանին

Ազգային ժողովն այս պահին քննարկում է ՀԱԿ խմբակցության կողմից կառավարությանը ներկայացրած հարցապնդումը, որ կրում է Համատարած կոռուպիցա անվանումը: Հիշեցնենք, որ այդ հարցապնդումը խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ավելի վաղ ներկայացրել էր լրատվամիջոցներին:

Ըստ դրա՝ Հայատանում կոռուպցիան համակարգային բնույթ է կազմում, և կոռուպցիոն համակարգի բուրգը գլխավորում են պետական պաշտոնյաները: Զուրաբյանը նկատեց, որ միայն փոքր ու միջին ձեռնարկատերերի նկատմամբ է հետապնդւոմ իրականացվում, իսկ մյուս գործարարների հանդեպ, ովքեր իշխող կուսակցության բարեկամներն ու հարզատներն են, չեն հետապնդւոմ: Հարցապնդումը ցույց է տալիս նաև, որ ավելի քան 750 միլոն ԱՄՆ դոլար յուրաքանչյու տարի թալանվում է պետական բյուջեից:  

ՀԱԿ-ը հարցրել է կառավարությանը, թե ինչու կառավարության քննարկման առարկա չի դարձել այս ամենը ու ինչու որևէ քայլ չի ձեռնարկվել կառավարության կողմից:

Զուրաբյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Էդուարդ Շարմազանովը, ով նշեց.  ՛՛Իհարկե, կոռուպցիան այն հիմնական մարտահրավերներից մեկն է, որի դեմ պետք է պայքարել, դա աղտ է, ու որ դանդաղեցնում է  մեր պետության զարգացումը՛՛:

Շարմազանովը հայտնեց, որ ՛՛Թրանփարենսի ինթերնեյշնլը՛՛ հրապարակել է տվյալներ, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանն այս ոլորտում առաջ է անցել 11  կետով ու ԱՊՀ երկրների մեջ ունի լավագույն ցուցանիշը: ՛՛Հայաստանը տարեց տարի ավելի արդյունավետ է պայքարում կոռպցիոն երևույթների դեմ՛՛,-եզրափակեց Շարմազանովը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ