24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ցրտի ու եղանակի պատճառով ընդդիմությունն ակտիվացել է

”Մասնագիտական քննարկում ներկայացվեց միայն Արծվիկ Մինասյանի կողմից, 49 հոգի երբ ստորագրություն էին հավաքում, 15-ը պիտի օրենքը կարդացած լինեին գոնե՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ բացատրելով, թե ինչու է ՀՀԿ-ը դեմ քվեարկել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչը հետաձգելուն:

Սահակյանը նշեց, որ գնահատում են Արծվիկ Մինասյանի ջանքերը, ով ևս մեկ անգամ նորից ներկայացրեց այս տարիների ընթացքում մշակված ու ընդունված օրենքը, սակայն հիշեցրեց, որ այն ըդնունվել է դեռևս 2010 թվականին և  այս տարվա հունվարի մեկից կկիրառվի:

՛՛Այս տարիների ընթացքում խոսք է ասել  միայն ՀՅԴ-ը՝ հանձինս Արծվիկ Մինասյանի, մյուսները ընդհանրապես որևէ առնչություն չեն ունեցել օրենքի քննարկելու հետ: Դա նշանակում է, որ քաղաքական խնդիր են դրել իրենց առջև, և ելույթներն էլ հիմնականում քաղաքական էին, իմաստն այն էր՝ որովհետև մենք չենք ուզում այս իշխանություններին, դրա համար օրենքը վատն է՛՛,-կարծում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Նա ընդգծեց, որ քաղաքական մեծամասնությունը պատասխանատվություն կրում է յուրաքանչյուր ռիսկային օրենքի համար: 

Դիտարկմանը, թե կարծես քաղաքական մեծամասնությունը նյարդայնացած է, Հերմինե Նաղդալյանն անջատում էր պատգամավորների խոսափողները, Սահակյանն արձագանքեց. ՛՛Տեսակետներ կան, որ մեկը նյարդայնացած է, Գալուստ Սահակյանը ճիշտ չի ասում, որ ավելի լավ կլիներ, որ կողմ քվեարկեին, սրանք քննարկման խնդիրներ են, յուրաքանչյուր մարդ կարող է  իր տեսակետն ունենալ ու ներկայացնել…

Այս պահին քանի որ ընդդիմությունը այս կամ այն պատճառով՝ ցրտի, թե եղանակի, իր ակտիվությանը կորցնելու մարմաջով է տառապում, փորձում է  ինչ-որ մի նշանակետ գտնել, և նշանակետ դարձրեց այս օրենքը՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ