28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պաշտոնի վրա բազմաթիվ մարդիկ աչք ունեն

Վիգեն Սարգսյան և ուսանողներ բախումը դեռ կտևի այնքան մինչև կողմերից մեկի նյարդերը տեղի տան կամ կողմերից մեկը մյուսին կարողանա համոզել, որ սեփական որոշումից հետ կանգնի:

Այս ամենի ընթացքում շահողի դիրքում է ապագա նախարարը, ով այժմ հետաքրքրությամբ ուսումնասիրում և հետևում է բախման ընթացքին: Իրականում պարզ զգացվում է, որ ուսանողների կազմակերպված անմեղ պահանջի հետևում որոշ մարդիկ փորձում են իրենց անձանական հարցերը լուծեն, որը ուղղված է Վիգեն Սարգսյանի դեմ:

Իսկ հարցը ունի մի քանի լուծում: Առաջին տարբերակում, որը իմ կարծիքով անհնար է, նախարարը ինչ-որ կերպ կհամոզի ուսանողներին և կուղարկի դասի, տվյալ դեպքում ծառայության: Երկրորդ տարբերակում , որը ամենահավանականն է, նախարարը կամ որոշակի ժամանակ կկասեցնի թեմայի հաստատումը կամ հրաժարական կտա:

Վիգեն Սարգսյանի հրաժարականին իրականում շատ մարդ է սպասում, քանի որ տվյալ պաշտոնի վրա բազմաթիվ մարդիկ աչք ունեն: Իսկ ուսանողների բողոքի ակցիան Վիգեն Սարգսյանին կտանի ամենայն հավանականությամբ դեպի հրաժարական ու հարցը այնքան ժամանակ օդում կախված կմնա մինչև նախարար նշանակվի այնպիսի անձ ում դեմ ցույց անելը կարգելվի բոլոր օղակներով և նախագիծը միևնույնն է կանցնի , պարզապես դրա համար դեռ ժամանակ է հարկավոր:

Ամեն դեպքում այն հանգամանքը, որ ուսանողները փորձում են իրենց հետ հաշվի նստեցնել պետական պաշտոնյաներին շատ գովելի է:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ