03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանը կրկին առաջատարն է

 Ազգային ժողովի վեցերորդ գումարման 2-րդ նստաշրջանի ամենաշատը բացակայած պատգամավորը  «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է. տեղեկանում ենք Parliamentmonitoring.am-ից: Ծառուկյանը չի մասնակցել 137 քվեարկության:

Ամենաշատ բացակայող պատգամավորներից է նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ չի մասնակցել 79 քվեարկության, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը բացակայել է 76 անգամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը՝ 71,  ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ 58:

Իսկ ամենաշատ ելույթն ունեցել են «Ելք» խմբակցության պատգամավորները՝ Արտակ Զեյնալյանը ելույթ է ունեցել 65 անգամ, Նիկոլ Փաշինյանը՝ 64, Մանե Թանդիլյանը՝ 34 անգամ:

Ամենաշատ ելույթ ունեցած պատգամավոների հնգյակում է  նաեւ  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ 43 անգամ եւ Սերգեյ Բագրատյանը՝ 38 անգամ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ