16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչ են քննարկում իշխանավորները հարսանիքներին

՛՛Եթե մարդիկ ծանոթ լինեին ՌԴ արտաքին պետականության հետ, նման հարց չեն տա: Հարավային Կովկասը ճանապարհ է  դեպի տաք ջրեր՝ Միջերկրական ծով, այնտեղ դուրս գալը եղել է պապենական արտաքին քաղաքականություն, ինչու պիտի թողնի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ մեկնաանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե իրենք Անդրկովկասից չեն հեռանալու:

Հարցին, թե Հայաստանին ձեռնտու է, որ Ռուսաստանն ամրացնի իր դիրքերն այստեղ, նա պատասխանեց. ՛՛ Նա ռազմաբազա ունի, մենք ունենք ռազմաքաղաքական բարձր մակարդակի դաշինք՛՛:

Հարությունյանի խոսքով՝ Հայաստանն անկախությունը չի կորցնում ՌԴ-ի հետ սերտ հարաբերություններ ունենալով: Բացի այդ նա նկատեց, որ չկա որևէ երկիր, որ որևէ այլ պետության կամ կառույցի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ չի մտնում: 

Դիատրկմանը, որ շատ մարդիկ այդպես չեն կարծում, և դա արտահայտում են իրենց բողոքի ցույցերով, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. ՛՛Ես էլ եմ մարդ, ես էլ այս կարծիքն ունեմ, ես չեմ ասւոմ, որ նրանք սխալ կարծիք ունեն:

Ես չեմ կարծում, որ իրենք մեծամասնություն են, բայց նրանց կարծիքը հարգում ենք: Մենք գիտենք՝ հասարակական կարծիքը որն է,  բոլոր տեղերում քննարկում ենք, տաքսի ես նստում, հարասնիքի ու նշանդրեքի ենք գնում, բոլոր տեղերը քաղաքական գործիչներ են, քննարկում են այս հարցերը՛՛:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, ովքեր քննադատում էին Վ. Պուտինի այցից հետո Հայռուսգազարդի քսան տոկոսը վաճառելն, ապա Հարությունյանը նրանց անվանեց ՛՛ագենտներ՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ