16-ամյա Անահիտի երազանքը քայլելն է. նա բուժման մեծ ճանապարհ է անցել, այժմ մնում է վերջին փուլը, որի համար գումար է անհրաժեշտ (տեսանյութ)
Հանրության աջակցությամբ 16-ամյա Անահիտը հնարավորություն ունեցավ վիրահատվել Ռուսաստանի Դաշնությունում և ստանալ վերականգնողական ստաբիլ բուժում: Հիմա նրան մնացել է անցնել վերջնական ԼՈԿՈՄԱՏ վերականգնողական բուժման կուրսը Ռուսաստանի Դաշնությունում, և նա ամբողջովին հնարավորություն կունենա առանց որևէ մեկի օգնության քայլելու: Այդ երազանքն իրականություն դառնալու համար անհրաժեշտ գումարը՝ 5000 դոլար, ընտանիքը չունի, այդ իսկ պատճառով Անահիտը կրկին դիմում է հայրենակիցների աջակցությանը: Օգնենք աղջկան, իրականացնելու իր բաղձալի երազանքը:
Ցանկացողներն իրենց փոխանցումները կարող են կատարել Անահիտի հայրիկի՝ Ֆիլիպ Գաբրիելյանի անունով «Արարատբանկում» բացված հաշվեհամարներին՝
1510027829290100 /ՀՀ դրամ/,
1510027829290101 /ԱՄՆ դոլար/,
1510027829290149 /Եվրո/,
1510027829290158 /ՌԴ ռուբլի/,
SWIFT:ARMCAM22:
Անահիտի հայրիկի՝ Ֆիլիպ Գաբրիելյանի հեռախոսհամարն է՝ +37496 63 66 20: