06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Գենդերցիդը Կովկասում՛՛

ԱԺ-ին հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ ՛՛Էկոնոմիստ՛՛ ամսագրում հրապարակված ՛՛Գենդերցիդը Կովկասում՛՛ հոդվածին և հայտարարեց, թե այստեղ Հայաստանին արհամարհանքով են վերաբերվում: ՛՛Իռոնիայով ձեռ են առնում՛՛,-ասաց նա, ապա շարուանկեց. ՛՛Շատ հեղինակավոր ՛՛Էկոնոմիստ՛՛ ամսագիրն այս տարվա սեպտեմբերի համարում տպել է մի հոդված, որ վերնագրել է ՛՛Գենդերցիդը Կովկասում՛՛։ Այդ առումով Կովկասում ամենաայլանդակ պետությունը դարձել է Հայաստանը։ Մեր երկրում 100 աղջկա հարաբերակցությամբ ծնվում է 130 տղա։ Մասսայաբար աղջիկներին աբորտ են անում։ Սա ամոթ է և սա աշխարհի վատագույն ցուցանիշն է՛՛,- շեշտեց ՀԱԿ պատգամավորը։

Նա նշեց, թե ամեն օր հայտարարվում է, թե օրինակ հանրապետությունում ծնվել է 50 երեխա, որից 30-ը՝ տղա է: ՛՛Ես ձեզ մեղադրում եմ, որպես քաղաքական մեծամասնություն, այս վիճակի համար, դուք սրա համար պատասխանատվություն եք կրում։ Այն մատչելիականության պրոպագանդան, որ անում եք… այսպիսի վիճակ առաջացել է այն հույսով, որ քսան տարի հետո տղան կգնա դուրս, կբերի իրենց կպահի՛՛,-եզրափակեց Բագրատյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ