07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արամ Մանուկյանը բացահայտումներ է ներկայացնում գազի գնի վերաբերյալ

՛՛ 2009 թ. ապրիլի 1-ից ստորագրվում է նոր պայմանագիր, ըստ որի 154 դոլար՝ 1000 խմ-ի համար, 2010 թվականից այդ պայմանագրի համաձայն Հայաստանը 1000 խմ համար պետք է մուծեր 200 դոլար: Դուք սրա մասին չգիտեիք, սա ստորագրվել է ընտրություններից հետո՝ 2008 թվականի սեպտեմբերին՛՛,-ԱԺ հայտարարությունների ժամին այսպես սկսեց ելույթը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Վերջինս նշեց, որ գազի գինը կարող է փոփոխվել՝ գազի նվազագույն ջերմատվության ցուցանիշի փոփոխության համապատասխան, ՛՛այսինքն՝ այն գազը, որ մենք վառում ենք, կալորիականությունը քիչ է, դա էժան գազի, բայց թանկ վճարելու արդյունք է: Այդ գնի փոփոխությունն անընդհատ կարող է լինել և այդ փոփոխությանը հաջորդել են 22 արձանագրություններ, որոնց արդյունքում կարող էին գները փոփոխվել և 2010 թվականից մենք սկսել ենք մուծել, քաղաքացիները մուծել են 180 դոլար, սա չի նշանակում, թե դա գազի գինն է: Գազի գինը միշտ հայտարարել ենք, որ մուծում ենք 180 դոլար՛՛:

Ապա պատգամավորը ներկայացրեց թվերը, ըստ որի՝ ՛՛հայկական կողմը ռուսական կողմին պետք է մուծեր գումար. 2011 թ. առաջին կիսամյակ. 158 դոլար, սա լավ հիշեք, մենք միշտ մուծել ենք, մեզ ասել են, որ 180 է, 2-րդ եռամսյակ՝187, երրորդ՝ 205, չորրորդ՝ 217, 2012թիվը, ամենակարևորն այստեղից է սկսում. առաջին եռամսյակ՝ 219 պաշտոնական մաքսային թվերն են, որ մենք պետք է ՌԴ-ին տանք, երկրորդ՝ 219, երրորդ՝ 244, չորրորդ 255 դոլար՛՛: Մանուկյանը չհասցրեց ներկայացնել բոլոր թվերը, քանի որ ժամանակն ավարտվեց:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ