10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Հյուսիս-հարավը մեզ համար դարի կառույց է, պետք է զգույշ, տնտեսվար վերաբերմունք ցուցաբերենք»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարանական հանձնաժողովում քննարկման ժամանակ դիմելով Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին՝ ասաց.
«Վայոց Ձորի հատվածում տեղյակ չենք, թե ճանապարհային ինչ քարտեզ է նախատեսված, ինչ քարտեզով են աշխատելու, հաստատված է»:  Նախարարն արձագանքեց, թե պետք է վերանայվի, քանի որ վերջնականապես հաստատված ճանապարհային քարտեզ այստեղ չկա: Նրա խոսքով` միայն 2018-ին կտրվի նախագծի մեկնարկը:

«Բան այն է, որ այս հատվածում ինժեներաշինարարական լուրջ աշխատանքներ կան անելու՝ Սիսիան -Քաջարան հատվածում 10-ից ավելի թունելներ պիտի կառուցվեն, որոնցից 2-ի երկարությունը բավականին շատ է և 17 -ից ավել կամուրջներ: Այս ճանապարհը բարձր վճարովի ճանապարհ է, քանի որ այլ ճանապարհներ է կրճատելու, լինելու է նաև այլընտրանքային ճանապարհ»:

Նա նկատեց, որ միայն այս հատվածի կառուցման մեկնարկից հետո կարող են մտածել հարավային հատվածի մյուս` Քաջարանից Մեղրի և Արարատից-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման մասին:

Պատգամավորն էլ հավելեց, որ հույս ունի Հյուսիս-հարավ ճանապարհի Արարատի հատվածի պատկերը դաս կլինի, քանի որ այնտեղ հիմա քայքայումներ կան:

«Հույս ունեմ՝ դաս կլինի, որ այլևս անորակ կառուցումներ չլինեն, քանի որ Հյուսիս-հարավը մեզ համար դարի կառույց է, պետք է զգույշ, տնտեսվար վերաբերմունք ցուցաբերենք, քանի որ, օրինակ՝ Արարատի հատվածը շատ վատ վիճակում է»,- եզրափակեց Սերգեյ Բագրատյանը։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ