28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Կառավարությունը միշտ չէ, որ արհամարհում է հասարակական պահանջը»

Կրթության ոլորտին հատկացվող գումարների նվազման վերաբերյալ քննարկման ժամանակ ներկաներից մեկը հետաքրքրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանից և «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանից, թե ինչու համար են իրենք խորհրդարանում այն դեպքում, եթե հենց նրանք են ասում, որ ՀՀԿ-ն մեծամասնություն ունի, և նրա որոշումների վրա ոչ ոք չի կարողանում ազդել:

«Կան բազմաթիվ բաներ, որտեղ 9 հոգանոց խմբակցությունը հաջողվում է ու կարողանում է տանել առաջ»,-արձագանքեց Արարատ Միրզոյանը:

Սերգեյ Բագրատյանն էլ օրինակներ բերեց, երբ կարողացել են իրենց մոտեցումներն առաջ տանել, որոնք տարբերվել են Կառավարության առաջ քաշած նախագծերից ու փոփոխություններից:  

Արարատ Միրզոյանը հավելեց. «Այդ ամբիոնը միայն ներքին քննարկումների համար չէ, սա նաև հասարակության ու հանրության հետ աշխատանքի միջոց է, հասարակության հետ կամուրջ ստեղծելու միջոց է: Եթե ես որևէ հայտարարություն եմ անում ու դրանից հասարակական պահանջ է առաջանում, դա արդեն ճնշում է լինում գործադիրի նկատմամբ: Միշտ չէ, որ գործադիրը արհամարհում է հասարակական պահանջը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ