18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մենք պետք է Եվրախորհրդարանի հետ առնչվող աշխատանքներում պրոֆիլակտիկ զգույշ լինենք»

Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը գտնում է, որ պետք է վերագնահատել եվրոպական կառույցների հետ խորհրդարանական համագործակցության կարևորությունը:

«Վերագնահատման հիմքում պետք է ընկած լինի շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման ակնկալվող փաստը: Եվրոպական խորհրդարանի հետ մեր աշխատանքները նոր որակ պետք է ստանան: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ եվրոպական կառույցները խոշոր քաղաքական օրակարգի մաս են և Հայաստանի պետական շահերը առաջ մղելու գործում եվրոպական ինստիտուտների դերը շատ հատկանշական է:

Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ԵԽԽՎ-ում հայտնի կոռուպցիոն սկանդալների բացահայտումներից հետո տեսանելի են ադրբեջանական լոբբիզմի անառողջ դրսևորումները: Եվ վերջապես չորրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Արևելյան գործընկերության ձևաչափում ներառված երկրները երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևոր երկրներ են, և ճիշտ կլինի այդ հարթակն օգտագործել»,- այսօր Ազգային ժողովում հրավիրված ասուլիսին ասաց նա:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներում Ադրբեջանի հակահայ քարոզչության դրսևորումներին, ապա ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց.

«Մենք պետք է Եվրախորհրդարանի հետ առնչվող աշխատանքներում պրոֆիլակտիկ զգույշ լինենք՝ հաշվի առնելով ԵԽԽՎ-ի դառը փորձը: Ադրբեջանական կողմը փորձում է վերակենդանացնել, այսպես կոչված, Խաղաղության պլատֆորմ նախագիծը: Առաջին պլատֆորմի անփառունակ տապալումից հետո սա երկրորդ փորձն է՝ կեղծ խաղաղարարության և կեղծ միջոցներով վստահության վերականգնման: Մեզ վստահության վերականգնման մթնոլորտ, իհարկե, պետք է, սակայն հասարակական երկխոսությունը չի կարող լինել իմիտացիոն և ադրբեջանական քարոզչության տրամաբանության մեջ»:
Պատվիրակության անդամ Վարդան Բոստանջյանն ավելացրեց, որ հայկական պատվիրակության էթիկան մշտապես գնահատվել է եվրոպական կառույցների կողմից, և խոսքը ոչ այնքան ադրբեջանական կողմի վրա նախահարձակ լինելու մեջ է, այլ շրջահայացության: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ