19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Քաղաքական տարաձայնություններով հանդերձ մենք ազգային հարցերի շուրջ միավորվել ենք»

 Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ պատվիրակությունների աշխատանքը խորհրդարանական տարբեր համաժողովներում, ԱԺ նախագահի, նրա տեղակալների գործունեությունը դիվանագիտական ասպարեզում, բավականին որակական փոփոխություններ են բերել խորհրդարանական դիվանագիտության գործելակազմում«
«Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը իր բոլոր ուղղություններով, պատվիրակություններով որակական աճ է ապրում»,-ասա նա:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն էլ նկատեց, որ պատվիրակության գործունեությունը պետք է գնահատել դրական, և դա պայմանավորված է  պատվիրակության ղեկավարով։ «Սա պետք է շեշտել»,-նկատեց նա:

Արմեն Աշոտյանն էլ արձագանքեց.

«Մեր քաղաքական տարաձայնություններով հանդերձ մենք ազգային հարցերի շուրջ միավորվել ենք ու աշխատել ենք որպես միասնական թիմ», – ասաց նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ