02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«ԵԼՔ-ի ոճով` սելֆի, լայֆ, սելֆի լայֆ, բաձրախոս»

Շուտով կառավարման նախագահական համակարգից անցում ենք կատարում պառլամենտական կառավարմա համակարգին ու էտ ընթացքում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ, որին ընդդիմության ներկայացուցիչները մեղմ ասած չեն մասնակցում, հետո ԱԺ-ում անգղերից կխոսեն, իմիտացիա կստեղծեն, թե գործ են անում ու կբողոքեն նոր սահմանադրական փոփոխություններից։

Ծառուկյան դաշինքն այս պահին ամենամեծ ընդդիմադիր ուժն է համարվում։ Տղերք ԱԺ մանդատով գործ անել է պետք, ոչ թե ամբեոնից ելույթ ունենալ, ու մոռանալ, որ նախկինում այդ նախարարության ղեկավարն եք եղել և նմանօրինակ շատ դեպքեր։ Անգղերի թեման կարևոր է, բայց իշխանությունն էլ էին այդ հարցով մտահոգ, հարցն էլ ոչ թե ԱԺ ամբիոնից, այլ հասարակական սեկտրում քննրկվելիք հարց էր։

ԵԼՔ-ն իր ոճի մեջ է, սելֆի, լայֆ, սելֆի լայֆ, բաձրախոս։ Հա ու մեկ էլ, Նոր Կյանք գյուղի հնցած պլաստինկեն պտտելու սուրբ գործին են, հասկանում եմ, որ 9 մանդատը վերցրել ու առանց որևէ քաղաքական պատասխանատվության սելֆի եք անում, բայց դրոշները փոխելուց բացի մի քիչ էլ կարևոր գործ պետք է անել։

ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն էլ մտածելու բան չունեն, ՀՅԴ-ն յուր 7 մանդատով իշխանության մի մաս է ու ՀՀկ-ի հետ հանգիստ գնում են պառլամենտարիզմի, նման ընդդիմության պայմաններում, կարան մի հատ էլ ԱԺ ընտրություն անցկացնեն ու 90 
տոկոս մանդատով մտնեն նոր փուլ։

Արտախորհրդարանական ուժե՞ր, չէ չեմ լսել։

Հ.Գ. Իշխանության դեմ պայքարելու մեթոդներից մեկն էլ ընտրություններն են, մեկ մեկ մասնակցեք։

Էդգար Խաչատրյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ