21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեկը կասի լավն է, մյուսը կասի` վատն է…

Քանի դեռ չունենք հարցի պատասխանը, թե իրանական, թուրքական և ռուսական դեսպոտիկ պետությունների կազմում ապրելու տարիները, այդ պետությունների ընդունած որոշումներն ի՞նչ հետքեր են թողել մեր ինքնության վրա, ինչպե՞ս են փոխակերպել մեզ, ո՞ր մեկն ի՞նչ չափով և արդյունքում մեր սոցիալական հարաբերությունների մոդելն ի՞նչ տրանսֆորմացիոն ճանապարհ է անցել(կամ չի անցել), մենք չենք ունենալու հստակ պատկերացում, թե ինչպե՞ս ենք պահպանելու մեր ինքությունը գլոբալացող աշխարհի պարագայում:

Ինչ-որ մեկը կպնդի, թե առանց պետականության, թշնամական միջավայրում գտնվելով` 1000 տարի պահել ենք, ուրեմն մեր սոցիալական հարաբերությունների մոդելը արդյունավետ է, ինչ-որը մեկը աստվածային նախախնամություն կամ նախատրամադրվածություն կգտնի երևույթում, ինչ-որ մեկն էլ այլ տարբերակ կպնդի, բայց փաստը մնում է փաստ` չկա համամապարփակ և փաստարկված ուսումնասիրություն: Իսկ առանց այդ ուսումնասիրության հնարավոր չէ գնահատական տալ անցյալին և կոռեկցիայի ենթարկել ներկայիս գործընթացներն ու չափել սեփական գործողությունների արդյունավետությունը:

Մեկը կասի լավն է, մյուսը կասի` վատն է, բայց մենք գիտակրթական համալիր ունենք: Կարծում եմ, գիտակրթական համալիրի առջև դրված խնդիրը ճիշտ չենք ձևակերպում կամ ընդհանրապես չենք ձևակերպում: Ու խնդիրը պետական պատվերը չէ, խնդիրը հենց խնդիրն դնելն ու ձևակերպելն է…

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ