23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը հանդիպել է Սերգեյ Չերյոմինի հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սերգեյ Չերյոմինի հետԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի հետ: 

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ նկատել է, որ Մոսկվայում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստել է երկու մայրաքաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակն ու նաև ընդգծել, որ Երևանի և Մոսկվայի փոխգործակցության նոր համաձայնագրով նոր թափ կհաղորդվի երկուստեք համագործակցությանը.

՛՛Մոսկվայի քաղաքապետի հետ մենք ստորագրեցինք Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը: Վստահ եմ, որ արդեն առաջիկայում նախանշված բոլոր ուղղություններով մենք կունենանք շոշափելի արդյունքներ: Մոսկվան Երևանի համար իսկապես վստահելի գործընկեր է, և մենք բարձր ենք գնահատում երկու մայրաքաղաքների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնմանն ուղղված Մոսկվայի կառավարության ջանքերը՛՛,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Մոսկվայում Երևանի օրերի պատշաճ կազմակերպման և անցկացման համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինն իր հերթին վստահեցրել է, որ Երևանի հետ հարաբերությունները Մոսկվայի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում են, և ընդգծելով երկարամյա արդյունավետ համագործակցության փաստը՝ համոզմունք է հայտնել, որ այն էլ ավելի ընդլայնվելու և զարգանալու ներուժ ունի. ՛՛Հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի:

Դա նպաստել է, որ մենք այսօր ունենանք ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական հարաբերություններ: Եվ ես նույնպես վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ 2014-2016 թվականների համագործակցության ծրագրով նոր լիցք կհաղորդվի երկու մայրաքաղաքների գործընկերային  հարաբերություններին՛՛,- նշել է Սերգեյ Չերյոմինը:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի և Մոսկվայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար Սերգեյ Չերյոմինին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ