18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Օմբուդսմենը խորին մտահոգություն է հայտնում երեկ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ

 

 

 

Դեկտեմբերի 2-ին Ոստիկանության կողմից իրականացված բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկելու միջոցառումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Մեր 116 թեժ գծին երեկ ստացվել է 30 ահազանգ՝  տասնյակ  քաղաքացիների ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկելու և քաղաքացիների խաղաղ հավաքին խոչընդոտելու վերաբերյալ:  Երևանի ոստիկանական բաժանմունքներում  մեր ներկայացուցիչները հանդիպել են ավելի քան 60 բերման ենթարկված անձանց հետ: Մի քանի դեպքերում մեր աշխատակիցների միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մտնել ոստիկանական բաժանմունք, որոշ դեպքերում նույնիսկ հաջողվել է կանխել բերման ենթարկելու փաստը:

 

Մեզ համար արդեն իսկ ակնհայտ է, որ Ոստիկանության առանձին աշխատակիցների գործողություններ երեկ եղել են խնդրահարույց, իսկ որոշ դեպքերում՝ անթույլատրելի: Ըստ օրենքի` մենք պարտավոր ենք ճշտել Ոստիկանության պաշտոնական դիրքորոշումը բոլոր ահազանգերի և խախտման կասկածների վերաբերյալ, ինչը կարվի առաջիկա օրերի ընթացքում:

 

Դեկտեմերի 2-ին ՀՀ Ոստիկանության գործունեության վերաբերյալ մեր ընդհանուր և վերջնական գնահատականը կարող է տրվել, երբ ամբողջությամբ կուսումնասիրվեն ՀՀ Ոստիկանության կողմից տրամադրված նյութերը, մամուլում տեղադրված տեսագրությունները, ինչպես նաև խախտում թույլ տված ոստիկանների վերաբերյալ ծառայողական քննության արդյունքները:

 

 

 

Կարեն Անդրեասյան

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ