07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

110 հոգի բերման է ենթարկվել

Ռուսաստանի Դաշնության Նախագահի Հայաստանի Հանրապետություն կատարվող այցի կապակցությամբ Երեւան քաղաքում տեղի ունեցած հավաքի, իսկ այնուհետեւ՝ երթի ընթացքի վերաբերյալ ՀՀ որոշ լրատվամիջոցներ իրենց կայքերում ներկայացրել են կարծիքներ, որոնք ամբողջապես չեն արտացոլել իրադարձությունների իրական պատկերը:

Չնայած այն հանգամանքին, որ դեկտեմբերի 2-ին մայրաքաղաքի երթեւեկությունը որոշակի սահմանափակումների է ենթարկվել, ինչի մասին հասարակությունն իրազեկված է եղել նախապես,  այնուամենայնիվ,  ՀՀ ոստիկանությունը, կատարելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները եւ դրսեւորելով հանդուրժողականություն, աջակցել է Ազատության հրապարակում ժամը 13:00-ին կազմակերպված շտապ հավաքի մասնակիցներին՝ երթով դեպի ՀՀ կառավարության շենք ուղեւորվելու եւ իրենց բաց նամակը ՀՀ կառավարությանը հանձնելու գործում:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շտապ հավաքի եւ երթի անցկացման նպատակը, այն է՝ բաց նամակի տեսքով արտահայտած կարծիքը ՀՀ կառավարությանը հանձնելու գործընթացն արդեն իսկ կատարվել է, ուստի, մյուս քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, մայրաքաղաքի ճանապարհներին երթեւեկության հետագա խոչընդոտներից  եւ  անձանց ազատ տեղաշարժի իրավունքի իրացման սահմանափակումներից խուսափելու նպատակով հավաքի մասնակիցներին, եւ, առհասարակ, բնակչությանը հորդորվել է հստակ կատարել ոստիկանության ծառայողների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթեւեկելուց, պահպանել ճանապարհային երթեւեկության, ինչպես նաեւ համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթեւեկության կարգավորման պատասխանատուներին:

Այսպիսով, ՀՀ ոստիկանությունը գործադրել է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի հավաքի առանձին մասնակիցների վարքագիծը չհանգեցնի ծանր հետեւանքների, իսկ մյուս կողմից չսահմանափակի հավաքի` խաղաղ մտադրություն ունեցող մասնակիցների քաղաքական իրավունքների լիարժեք իրականացումը:

Այնուամենայնիվ, հնարավոր չի եղել լիովին խուսափել հավաքի եւ երթի որոշ մասնակիցների կողմից հակաիրավական վարքագծի դրսեւորումներից. մասնավորապես՝ հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար ՀՀ ոստիկանության տարածքային մարմիններ է բերվել 110 անձ:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ