19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Շարմազանովը փրկեց Փաշինյանից /վիդեո/

Ազգային ժողովի նիստում Վերահսկիչ պալատի 2014թ. գործունեության տարեկան ծրագրի քննրկման ժամանակ,  ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՎՊ խորհրդի անդամ Լիլիթ Գեւորգյանին, որը վերաբերում էր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությանը, թե ինքը ՀՀ քաղաքացի չհամարվող Ալբերտ Բոյաջյանի բանկային հաշիվների կառավարիչն է:

“Այդ հայտարարությունը կասկածի տակ է դնում Իշխան Զաքարյանի հետագա պաշտոնավարումը: Իշխան Զաքարյանը բացատրում է, որ գումարները նրա համար են, որ Ալբերտ Բոյաջյանի համար տուն կառուցի, բայց արդյունքում ստացվել է, որ Իշխան Զաքարյանը իր համար է տուն կառուցել: Դա լուրջ հարցեր է առաջացնում”,- ասաց Փաշինյանը:

Պատգամավորը նաեւ զարմացավ այն փաստից, որ անձամբ Իշխան Զաքարյանը չի ներկայացել խորհրդարան: 

Լիլիթ Գեւորգյանը տեղեկացրեց, որ Զաքարյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ գործուղման եւ ավելացրեց, որ պատգամավորի բարձրացած հարցը կապ չունի քննարկվող հարցի հետ: 

“Դուք էստեղ չեք` որոշելու համար, թե որ հարցը ինչքանով է առնչվում քննարկվող հարցին: Դուք ըստ էության պատասխանեք”,-հակադարձեց Փաշինյանը՝ պարզաբանելով, հարցը առնչվում է թեմային, քանի որ ՎՊ-ն հանրությանը պետք է օգնի կոռուպցիայի դեմ պայքարում, այնինչ ՎՊ նախագահը կոռումպացված է:

Ավելին, ըստ  Փաշինյանի, ՎՊ նախագահը իրավունք  չուներ այսօր մեկնելու գործուղման, երբ երկրի օրենսդիր մարմնում հարց է քննարկվում: “Թող քննարկումից հետո գնար գործուղման: Սա ի՞նչ գործելաոճ է”,- ասաց նա:

 Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը “փրկեց” իրավիճակը: 

Շարունակությունը` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ