21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարում /լրացված/

Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, այս պահին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պդանավը վայրէջք է կատարում Գյումրիի օդանավակայանում: Սա Ռուսաստանի առաջին պետական այցն է Հայաստան՝ նրա այցերից ամենաբարձր մակարդակով այցը: Վլադիմիր Պուտինին դիմավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՌԴ նախագահի դիմավորման արարողությունն ընթացավ զինվորական նվագախմբի եւ պատվո պահակախմբի մասնակցությամբ:

ՌԴ նախագահի դիմավորման արարողությանը մասնակցում էին նաեւ կառավարության անդամները: Ծրագրի համաձայն՝ Պուտինը օդանավակայանից կմեկնի Գյումրի, որտեղ կմասնակցի ՛՛Հայաստան:Ռուսաստան: Մաքսային միություն՛՛ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին: Վլադիմիր Պուտինը Գյումրիից կժամանի Երեւան: ՌԴ նախագահի գլխավորած պատվիրակությունը բավական բազմամարդ է՝ մի քանի հարյուր մարդ Հայաստան է ժամանել մինչ Պուտինի ժամանումը: 

Հիշեցնենք, 3 տարի առաջ 2010-ին Հայաստան էր ժամանել դարձյալ պետական այցով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ