Բարձր է գնահատվել ԵԽ շրջանակում ձևավորված համագործակցությունը
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդունել է ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչին,Եվրոխորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վութովային և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տնօրեն Նինա Փիրումյանին: Ողջունելով հյուրերին` Վահրամ Մկրտչյանը նշել է, որ նախարարությունը բարձր է գնահատում կրթության ոլորտում Եվրոխորհրդի հետ համագործակցությունը և ցուցաբերած աջակցությունը: Նրա խոսքով` ԵԽ-ի հետ համագործակցությունը հիմնականում ընթացել է երկու ուղղությամբ` «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում ևկոռուպցիայի դեմ պայքար» և «Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը և ժողովրդավարական դաստիարակությանը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրերի շրջանակում: Վահրամ Մկրտչյանը նշել է, որ առաջին ծրագրի խնդիրն էր աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ և բարեվարքությանմեխանիզմների մշակմանը և ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում: Նրա խոսքով` ծրագրի արդյունքում մշակվել են բոլոր անհրաժեշտ կանոնակարգերը, և ներկայումս անհրաժեշտություն կա դրա արդյունքների ամփոփման և գործնական կիրառության: Երկրորդ ծրագրի շրջանակում իրականացվել է 3գլոբալ միջոցառում` վերապատրաստումներ, ԵԽ` մարդու իրավունքների կրթության և ժողովրդավարական դաստիարակության աջակցման թեմայի շրջանակում հրատարակվածնյութերի թարգմանություն և այդ նյութերի հիման վրա պիլոտային ծրագրի իրականացում դպրոցներում: Հետևաբար, ըստ նախարարի տեղակալի` ԿԳՆ-ն շահագրգիռ է վերոնշյալ ծրագրերի շարունակության հարցում:
Հանդիպմանը ներկա ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն իր հերթին նշել է, որ առաջին ծրագրի արդյունքում բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերիև բարեվարքության ամրապնդման ռազմավարությունների վերաբերյալ բարձրացել է իրազեկության մակարդակը շահառուների շրջանում, ինչպես նաև դրանց համար մշակվել ենինստիտուցիոնալ հիմքեր: Ծրագրի շրջանակում ՀՀ հինգ բուհում փորձնական ներդրվել են ուսանողների, վարչական և ակադեմիական աշխատակիցների համար մշակվածտիպային էթիկայի կանոնագրքեր: Բացի այդ, ծրագրի շրջանակում բարձրագույն կրթության կառավարման ոլորտում ստեղծվել է հաշվետվողականությունը և թափանցիկությունըխթանող հաշվետվությունների առցանց հարթակ: Դավիթ Սահակյանը ևս հաստատել է ծրագրերի շարունակության անհրաժեշտությունը:
ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչի խոսքով` նա Հայաստանում է` արձանագրելու Եվրոխորհրդի հետ իրականացված ծրագրերիձեռքբերումները և նախանշելու ապագա ծրագրերը: Նրա խոսքով` պետության ժողովրդավարության կայացման ճանապարհին կրթությունն առանցքային դերակատարում ունի,հետևաբար անհրաժեշտ է ներդրումներ կատարել այդ ոլորտում: ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրենը նշել է, որ իրականացված երկու ծրագրերի արդյունքումարձանագրվել են լավ արդյունքներ, և ԵԽ–ն պատրաստակամ է լսել ԿԳՆ առաջարկությունները` հետագա համագործակցության վերաբերյալ: Նրա խոսքով` ներկայումսհնարավորություն կա իրականացնել բազմակողմանի ծրագիր` մարդու իրավունքների կրթության և ժողովրդավարության ոլորտում: Հանդիպման ավարտին Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Ժամանանակից լեզուների եվրոպական կենտրոնում կառուցողական աշխատանքի համար: