06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ոչ պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատմանը

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ամփոփվեց ՛՛Ապրել եմ ուզում՛՛ ծրագիրը: Այն մեկնարկել էր նոյեմբերի 15-ին և իրականացվել ՛՛Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն՛՛ ՀԿ-ի  կողմից` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:

Ծրագրի շրջանակներում շուրջ մեկ ամիս ոչ պետական և պետական 30 բուհերի ուսանող երիտասարդները պայքարեցին պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ: Երիտասարդները մասնակցեցին մի շարք տեղեկատվական դասընթացների:

Նրանք հանդիպումներ ունեցան սոցիոլոգի հետ, ով ուսանողներին ներկայացրեց, որ պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումը կարող է տարիներ հետո ժողովրդագրական խնդիրներ առաջացնել, երբ, օրինակ, աղջիկ երեխաներն ավելի քիչ կլինեն: Այնուհետև ուսանողների համար դասախոսություններ կարդաց բժիշկը, ով նեկայացրեց հղիության ընդհատման հետևանքով առաջացած հնարավոր հիվանդությունների մասին տեղեկատվություն:

Երիտասարդները հանդիպումներ են ունեցել նաև հոգևորականի, իրավաբանի և հոգեբանի հետ:ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ծրագիրն ուղղված չէր խնդիրը միանգամիկց լուծելուն, այլ նրան, որ այս խնդրի մասին երիտասարդների շրջանում խոսվեն: Այնուհետև հավելեց.

՛՛Այս բացասական երևույթը տարեցտարի նոր թափ է ստանում` ելնելով տարբեր գործոններից: Մարդիկ չեն գիտակցում, որ այն նույնիսկ կարող է համարվել քրեական պատասխանատվության ենթարկվող գործողություն՛՛:

Պարոն Ավագյանը կարծում  է, որ օրենքի առումով բացեր չկան, բայց թերություններ կան օրենքի կիրառման հարցում.

՛՛Պատահական չենք ընտրել թիրախ-խմբերը` ուսանողություն և երիտասարդություն, քանի որ այդ մարդիկ ապագա մայրեր ու հայրեր են: Մասնակիցներին կոչ ենք արել, որ ոչ թե իրենց մեջ պահեն ստացված ինֆորմացիան, այլ հարևանների, ընկերների ու հարազատների մոտ խոսեն այդ մասին: Այս երևույթի վերաբերյալ պետք է խոսել, այն պիտի նախ դատապարտվի հենց հասարակության մեջ, հետո տարբեր տեսակի պատասխանատվություն կրեն՛՛:

՛՛Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն՛՛ ՀԿ-ի  նախագահ Արմինե Բարսեղյանն էլ նշեց. ՛՛Մեր ազգային, մշակութային առանձնահատկություններից ելնելով` սկզբնական շրջանում ուսանողները կաշկանդվում էին  շատ հարցեր տալ փորձագետներին: Բայց քանի որ դասընթացներն ինտերակտիվ էին, ընթացքում այդ խնդսիրը հարթվեց՛՛:

Նա նաև տեղեկացրեց, որ փորձագետներից ոմանք հրաժարվել են դասախոսության համար տրամադրվող սիմվոլիկ գումարից: Օրինակ` ՄԱԿ-ի ներկայացուցիչն այն տրամադրել է ՛՛Զատիկ՛՛ խնամքի կենտրոնին, իսկ հոգևորականը` հոգևոր գրականություն ձեռք բերելուն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ