03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ցավակցել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցավակցական խոսքը Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, անվանի բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի մահվան մասին:

Տասնամյակներ շարունակ ղեկավարելով Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, Ալեքսանդր Գրիգորյանը՝ որպես բեմարվեստի իսկական նվիրյալ, մշտապես կարևոր ներդրում է ունեցել մայրաքաղաքի մշակութային կյանքի հարստացման և աշխուժացման գործում: Նրա բեմադրությունները բարձր են գնահատվել թատերական տեսաբանների և սիրվել հանդիսատեսի կողմից:

Մեծ է կորուստը մեր թատերարվեստի ոլորտի և, ընդհանրապես, մշակույթի համար: Երևանյան իրական մթնոլորտ ստեղծողներից և կրողներից մեկը՝ Ալեքսանդր Գրիգորյանը, ուրույն կերպով ու տեսակով միշտ կմանա մեր հուշերում:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գրիգորյանների ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու մտերիմներին, ինչպես նաև անվանի արվեստագետի բոլոր երկրպագուներին:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ