03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Թե չէ, մարդու փորը, շրթունքները համեմատել․․․ մի՞թե կարելի է»

Վերջին օրերին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ ֆեյսբուքյան գրառումները   մամուլում ակտիվորեն քննարկվեցին: Կարծիք կա, որ Սեյրան Օհանյանը, հավանաբար, առաջիկայում վերադառնալու է ակտիվ քաղաքականություն,  հետևաբար, Ռուզաննա Խաչատրյանի գրառումները սերտորեն կապված են դրա հետ:

 Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զորույցում նշեց․ 
«Ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար պարտադիր չէ անձնական վիրավորանքներ   հասցնել մարդկանց: Ինչ-որ  գործընթացներում չկարողանալով բանավիճել, իրենց ասելիքը հանրությանը հասցնել՝  ոմանք ուզում են պայքարել՝    մյուսներին անձնական վիրավորանք հասցնելու միջոցով։  Ես Վիգեն Սարգսյանի կողմնակիցը չեմ, ո՛չ էլ պետք է նրան պաշտպանել, բայց այս պարագայում ես չեմ հասկանում տիկին Խաչատրյանի պահվածքը։   Ես դա դիտարկում եմ որպես ցածր մակարդակի տեր մարդու արարք։ Իսկ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար կարելի է օգտագործել քաղաքական տեխնոլոգիաները և վերադառնալ առանց կեղտի ու անձնական վիրավորանքների»։

Քաղաքագետը շեշտեց՝ եթե Ռուզաննա Խաչատրայնն ինչ-որ բան ուներ ասելու  ինչ-որ մեկին, կարող էր կոռեկտ ասել իր ասելիքը։

«Եթե, իհարկե, նա նկատի ունի Վիգեն Սարգսյանին, կարող էր կոռեկտ ասել՝  նա ժամանակին խուսափում էր ծառայությունից, հիմա ինչո՞ւ է դոշ տալիս, պնդում, որ  բոլորը պետք է  բանակ գնան․ դա վերաբերում է նաև տարկետման իրավունքից զրկելու մասին օրենքին։ Կարելի է կոռեկտ, նորմալ բանավիճել։ Թե չէ, մարդու փորը, շրթունքները համեմատել․․․ մի՞թե կարելի է նման բան անել: Մարդիկ կան, որ մեծ փոր ունեն, բայց նորմալ մարդիկ են, կամ շրթունքները ինչ կապ ունեն այս ամենի հետ․․․», –  նշեց քաղաքագետը:

Մեր հարցին՝ հավանական համարո՞ւմ եք, որ  Սեյրան Օհանյանը ակտիվ քաղաքականություն կվերադառնա, քաղաքագետը պատասխանեց․ «ՀՀ-ում ամեն ինչ էլ հավանական է։ Այս 25 տարիների ընթացքում՝ անկախություն ձեռք բերելուց ի վեր,  մենք բազմաթիվ իրադարձությունների ենք ականատես  եղել, որոնք մեզ ուղղակի անհավանական էին թվում։ Քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հավանական է»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ