04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ծաղիկներ Վարուժան Բաբաջանյանից` Ալիեւային

Մոսկվայում “Мирное будущее Южного Кавказа: общая история и современность” անվանումով միջոցառումների շարքը երեկ եզրափակվեց Ռուսաստանի Խաղաղության և համագործակցության պալատի դահլիճում անցկացված մրցանակաբաշխությամբ և հաղթողների պատվին կազմակերպված ճաշկերույթով: Լրագրողների մրցույթում հաղթող ճանաչված` Հայաստանը ներկայացնող Վարուժան Բաբաջանյանն արժանացավ մրցանակի: Իր ողջույնի խոսքում Վարուժան Բաբաջանյանը ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության հաստատման և կոնֆլիկտների արդարացի լուծման կողմնակիցն է:

“Ինձ համար գլխավոր մրցանակը ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման այս հաջողված փորձն է: Հարավային Կովկասի ժողովուրդների համար կարևոր է կայուն խաղաղության հաստատումը, և որպես առաջին քայլ` ես ծաղիկներ կնվիրեմ Ադրբեջանի ներկայացուցչուհուն”,-հայտարարեց նա և ծափահարությունների ներքո ծաղկեփունջ նվիրեց ադրբեջանական պատվիրակության անդամ Կամիլա Ալիևային:

Միջոցառման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Ռուսաստանի և Հարավային Կովկասի ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարների միջև: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակները հանդիպումներ ունեցան նաև ՌԴ պետդումայի մի շարք պատգամավորների, հասարակական-քաղաքական շրջանակների, ինչպես նաև` ռուսական երիտասարդական կառույցների ղեկավարների հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ