17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանը վարել է առաջին նիստը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը, որը վարել է ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը նախագահության անդամներին ներկայացրել է ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից հետո կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:

Կարեն Ասմարյանը նախ տեղեկացրել է, որ Արթուր Բաղդասարյանը ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է ստացել Վոլեյբոլի Միջազգային ֆեդերացիայի տնօրեն Հելգի Տորտենսոնի, Վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Անդրե Մայերի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Մոլդովայի, Իրանի, Բուլղարիայի, Սլովակիայի, Վրաստանի, Ղազախստանի ֆեդերացիաների նախագահների կողմից:

Կարեն Ասմարյանը նաև նշեց, որ ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիան դիմել է Վոլեյբոլի արևելյան եվրոպայի երկրների գոտային ասոցիացիային միանալու առաջարկով, որի մեջ ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելոռուսի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի, Ադրբեջանի և Վրաստանի վոլեյբոլի ֆեդերացիաները:

Ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանի առաջարկությամբ նախագահության անդամները քննարկել և հաստատել են Ֆեդերացիայի կազմում գործող հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

Ըստ այդմ` ՀՀ վոլեյբոլի կարգապահական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հրաչյա Մուրադյանը, մարզչական հանձնաժողովի նախագահ` Ռազմիկ Սուլթանյանը, մրցավարական հանձնաժողովի նախագահ` Ալիկ Կարապետյանը, տղամարդկանց և պատանիների հավաքական թիմերի հետ աշխատանքների հանձնաժողովի նախագահ` Ռոբերտ Ջանիբեկյանը, կանանց և աղջիկների հավաքական թիմերի հետ աշխատանքների հանձնաժողովի նախագահ` Շողիկ Բալյանը, մանկա-պատանեական աշխատանքների հանձնաժողովի նախագահ` Գոռ Ալեյանը, ՀՀ ներքին առաջնությունների և միջոցառումների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նախագահ` Կարինե Սերոբյանը, տարածքային կառավարման աշխատանքների հանձնաժողովի նախագահ` Մանվել Հարությունյանը, վետերանների հետ աշխատանքների հանձնաժողովի նախագահ` Ռոբերտ Զաքարյանը, ՀՀ Լողափնյա վոլեյբոլի աշխատանքերի հանձնաժողովի նախագահ` Ավագ Նիկողոսյանը, մարկեթինգի և ինֆորմացիոն աշխատանքների հանձնաժողովի նախագահ` Արթուր Եթիմյանը:

Նիստում ամփոփվել են 2013թ տղամարդկանց և կանանց վոլեյբոլի բարձրագույն խմբի արդյունքները, լավագույն 12 մարզիկներ Ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից արժանացել են թանկարժեք պարգևների, իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղեր զբաղեցրած թիմերը ստացել են սպորտային պարագաներ:

Նախագահության անդամները քննարկել են ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի 2014թ. մրցաշրջանի ընդհանուր աշխատանքային պլանի և 2014թ. մրցաշրջանի մարզական օրացուցային պլանի նախագծերը, որոնք նախագահության անդամների կողմից ներկայացված առաջարկությունների ներառմամբ կքննարկվեն և կհաստատվեն Նախագահության հաջորդ նիստում:

ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստում քննարկվեցին կազմակերպչական և ընդհանուր բնույթի այլ հարցեր ևս:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ