04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մոնիկան կներկայացնի Հայաստանը.այսօր կմեկնարկի “Մանկական Եվրատեսիլ-2013”-ը

“Մանկական Եվրատեսիլ- 2013” երգի մրցույթն Առաջին ալիքը կցուցադրի այսօր` 21:45-ին: Այն կմեկնաբանեն “Մանկական Եվրատեսիլ- 2011” երգի մրցույթի հայաստանյան մասնակից` Դալիթան եւ Առաջին ալիքի հաղորդավար Վահե Խանամիրյանը:

Ի դեպ, մրցույթի մասնակիցների ելույթներին հնարավոր կլինի ունկնդրել  նաեւ Հայաստանի հանրային ռադիոյով: 

Հայաստանը ներկայացնող մասնակից Մոնիկա Ավանեսյանը ելույթ կունենա երրորդ համարի ներքո: Ընդհանուր առմամբ, մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր:

“Մանկական Եվրատեսիլ- 2013” երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում այսօր՝ “Be Creative” նշանաբանի ներքո: Բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ձայնագրվել է նոր երգ, որը կրում է “Եղի´ր ստեղծագործ” խորագիրը:

Հայաստանը Եվրոպայի այս հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ:

Հաջողություն ենք մաղթում Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Ավանեսյանին եւ իհարկե հաղթանակ մաղթում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ