16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռուսաստանում հայերը կբացակայեն

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում այսօր կմեկնարկի 18-րդ տուրը: Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներից շատերը չեն մասնակցի իրենց թիմերի հանդիպումներին: Այսօր կայանալիք ՛՛Դինամո՛՛- ՛՛Ուրալ՛՛ հանդիպումը  պահեստայինների նստարանին կանցկացնի ՛՛Դինամոյի՛՛ եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնեն նաեւ ՛՛Ուրալի՛՛ հարձակվողներ Արթուր Սարկիսովը եւ Էդգար Մանուչարյանը:

Վաղը Սամարայի ՛՛Կռիլյա Սովետովի՛՛ դեմ իր հանդիպումը կանցկացնի Մարկոս Պիզելիի ՛՛Կրասնոդարը՛՛, բայց Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը այս մրցաշրջանը անցկացնում է պահեստայինների նստարանին:

Մոսկվայի ՛՛Սպարտակը՛՛ սեփական հարկի տակ կընդունի ՛՛Վոլգային՛՛: Ինչպես հայտնի է Յուրա Մովսիսյանը վնասվածք ունի եւ արդեն վիրահատվել է, իսկ Արաս Օզբիլիզը երեկ նույնպես վնասվածքի պատճառով չի ավարտել թիմի մարզումը, այնպես որ նրա մասնակցությունը հանդիպմանը նույնպես կասկածանքի տակ է:

Կառլեն Մկրտչյանը, որի ՛՛Անժին՛՛ կխաղա երկուշաբթի օրը ՛՛Տոմի՛՛ հետ, նույնպես ամբողջովին պատրաստ չէ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ