02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Դատական դեպարտամենտը թերացե՞լ է թե՞ ծանրաբեռնված է /ֆոտո/

Չնայած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2013թ. նոյեմբերի 26-ի եւ 27-ի հրամանագրերով դատական համակարգում տեղի են ունեցել փոխատեղումներ, սակայն Հայաստանի դատական համակարգի կայք- էջում դրանք դեռեւս չեն զետեղվել:

Այսպես, Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակված Մարինե Մելքոնյանը շարունակում է “աշխատել” Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր,   Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը դեռ  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորների կազմում  է: Եվ այսպես կարելի է շարունակել ցանկը:

Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը Henaran.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ հստակ ժամկետ չկա դրանք փոխելու համար:

“Հնարավորինս օպերատիվ փոփոխությունները արվում են: Ուրբաթ օրը ծանրաբեռնված էր մեր բաժինը, շաբաթ-կիրակի՝ ոչ աշխատանքային, երկուշաբթի անպայման կարվի”,-պատասխանեց Ա. Բաբայանը:

Ի դեպ, նկատենք, որ վերջինս չհրաժարվեց ոչ աշխատանքային օրը մեր հարցին պատասխանել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ