28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Եթե Ադրբեջանն իմանար, 5 րոպե առաջ կհարձակվեր. հրամանատար

«Եթե Ադրբեջանը իմանար, որ իր սպառազինությամբ կարող է տարածքներ վերցնել, ապա 5 րոպե շուտ կհարձակվեր: Ինչքան էլ, որ ազերիները  ամպագոռգոռ արտահայտություններ հնչեցնեն, ինչքան էլ, որ խոսեն իրենց սպառազինությունից` իրական չէ: Իրենք կատու են ու իրենց սպառազինությունը օգտագործող չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության` ОМОН-ի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ):

Սարգսյանը ընդգծում է, որ զենքով չեն կարող ահաբեկել հայ ժողովրդին, մանավանդ , որ միայն սպառազինություն ձեռք բերելով պատերազմի հնարավոր չէ գնալ.«Այդ ազգը այնքան բութ է, որ չի կարող կիրառել ունեցածը ու դա բազմիցս ապացուցվել է: Գուցե ոչ վաղ անցյալի հիշողությունները թարմացնենք: 200 հազարանոց Արցախը կարողացավ 14 միլիոնանոց Ադրբեջանին ծնկի բերել և ազատագրել պատմական տարածքները, եթե մի անգամ էլ բախտը փորձի Ադրբեջանական պետությունից կմնա միայն «Ա» տառը»,-ընդգծում է հրամանատարը:

Գրիշա Սարգսյանը վստահեցնում է, որ և կադրային ռեզերվում և սահմանին կանգնած են պատրաստված և ուժեղ հայորդիներ:

«Հայ ազգը պատերազմից չի վախենում ու դրա ապացույցը մեր փառապանծ պատմությունն է: Հաղթել ենք ու գոյատևել,  ու էլի հաղթելու ենք…»,-վստահեցնում է գնդապետը:

big_4b777618f

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ