07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ահաբեկչություն Նյու Յորքի կենտրոնում․ կա 8 զոհ /ֆոտո, տեսանյութ/

Նյու Յորքում՝ Մանհեթենում, բեռնատարը մխրճվել է մարդկանց մեջ, ինչից հետո վարորդը դուրս է եկել մեքենայից ու կրակ բացել մարդկանց վրա։ Արդյունքում կա 8 զոհ եւ առնվազն 15 վիրավոր։

Ականատեսները պատմել են, որ տղամարդը մարդկանց մեջ մխրճվելիս գոռացել է «Ալլահ Աքբար»։

Ոստիկաններին հաջողվել է վիրավորել հանցագործին ու ձերբակալել նրան։ Այժմ նա հիվանդանոցում է։ Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը Ուզբեկստանի քաղաքացի 29-ամյա Սաֆֆուլո Սաիպովն է։ Նրա բեռնատարում գրություններ են հայտնաբերվել, որոնցում ասվում են, որ ինքն այս քայլին է գնացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից։

 
Подозреваемый в совершении теракта в Нью-Йорке Сафулло Саипов

Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, իսկ ավելի ուշ առաջին տիկին Մելանիա Թրամփը Թվիվերի իր էջում գրել է, որ իրենց «սիրտը կոտրված է» ու ցավակցել է սպանվածների հարազատներին։

ss-171031-tribeca-incident-ew-546p_3_f805c5a784d35b767b746c9f8954b716.nbcnews-ux-600-480 wx1080 (2) wx1080 (1)

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ