«Հեյ-հե՜յ, պարոն վարչապետ…»
«Հեյ-հե՜յ, պարոն վարչապետ, էկոնոմիկայի նախարար ու բոլոր պետական այրեր, ովքեր պատասխանատու են տուրիզմի զարգացման համար, շաբաթ օրը, հոկտեմբերի 28-ին չինացի տուրիստները, ժամը 3-ից4-ը, գնացել հասել են Շաքիի ջրվեժ, որը գտնվում է Սյունիքում ու ինչ էին տեսե՞լ…………
ջրվեժը՝ փակ, յոթգլխանի հրեշը ջուրը փակել էր ու ինչ-որ մե՜ծ բան էր ուզում այն թողնելու համար, տուրիստներն էլ չէին տվել: Ի՜նչ անամոթ են:
Կատակը մեկ կողմ, նաև ասեմ, որ նախապես էինք հետաքրքրվել ու Սիսիանի փոխքաղաքապետը վստահեցրել էր, որ Շաքիի ջրվեժը բաց է, բայց պարզվեց նա ճիշտը չգիտի կամ ճիշտ չի ասում:
Ազատագրե՛ք Շաքիի ջրվեժը յոթգլխանի հրեշներից, ամո՛թ է, խայտառակվել ենք արդեն»:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի գրառումը