29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Դուք ապահովում եք գավառական թամադայի գործունեությունը». «Կանազ» կենտրոնը՝ Հրանտ Թոխատյանին

Երեւանի ավագանու այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստին Արաբկիրի մշակութային կենտրոն համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը 10 տարով տրամադրվել է «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին, որը պատկանում է դերասան Հրանտ Թոխատյանին, Արամ Թոխատյանին եւ պրոդյուսեր Արմեն Համբարձումյանին :

Կենտրոնի մշակութային գործունեություն եւ վերանորոգման ծրագիրը ավագանու նիստին ներկայացրել է  դերասան Հրանտ Թոխատյանը: Նահայտնել է , որ թեեւ «Կանազ» մշակութային կենտրոնի շենքը դրսից բարվոք է երեւում, սակայն ներսից այն ամբողջությամբ քանդված է եւ հիմնադրամը 10 տարվա ընթացքում փորձելու է 1 մլն դոլարին համարժեք դրամով վերանորոգել շենքը եւ այնտեղ հիմնել մանկական թատրոն:

Թոխատյանը նկատել է, որ 10 տարին շատ քիչ է բոլոր ծրագրերն իրականացնելու համար. նա ավագանուց խնդրել է երկարաձգել շենքի տրամադրման ժամկետը: Տարոն Մարգարյանը նկատել , որ այժմ քննարկվում է միայն շենքը 10 տարով տրամադրելու հարցը:

Ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն էլ հայտարարել է, որ շենքն այս հիմնադրամին տրամադրելու գործընթացը եւս մեկ կոռուպցիոն գործընթաց է, որը ղեկավարում է նիստը վարողը Նա նշել է , որ պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը եւ Հրանտ Թոխատյանը մշակութային այն գործիչներն են, որոնք տարիներ շարունակ լռել են եւ մաս կազմել գավառապետական իշխանության:

«Արմեն Համբարձումյանը 2,5 տարի է նշանակված է այդ շենքի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ այս ընթացքում նա այդ շենքն ավեակների է վերածել: Այնտեղ կառուցել է սաունա, հարսանյաց սրահ, ստրիպտիզ կլաբ, եւ այս բարբարոսությունները շարունակելով դուք ապահովում եք միայն գավառական թամադայի հետագա գործունեությունը»,-ասել է Աղեկյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ