30 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Քոչարյանը գույք պարտքի դիմաց վաճառեց հայրենիքը. Հայրիկյանը հիշեց նախագահներին /վիդեո/

”Փոխարենը Եվրոպա շարժվենք, շարժվում ենք դեպի Սիբիրի ”երանելի” տարածք: Անցյալը չպիտի մոռանալ, անցյալից պիտի դասեր քաղել”,-այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա դավաճանություն որակեց ԵՄ-ի փոխարեն ՄՄ-ն ընտրելը:

Նա ևս մեկ անգամ հայտնեց, որ հասարակական կարծիքի իրենց կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բնակչության մեծ մասը դեմ է Մաքասյին միությանը Հայաստանի անդամակցությանը: Հայրիկյանը շեշտեց, որ վերջին օրերին ասպազրեզ են իջել մի քանի ինքնակոչ սոցիոլոգներ ու նրանք եզրակացնում են, որ ժողորդի 60 տոկոսը ՄՄ-ին կողմ է:

Նշենք, որ եղանակը անձրևոտ էր, սակայն Հայրիկյանը նշեց, որ իսկական հայրենասերի համար դա խոչընդոտ չէ: 

ԱԻՄ առաջնորդը հիշեց նաև ՀՀ երեք նախագահներին ու ասաց, որ “Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ էր անկախությանը, Ռոբերտ Քոչարյանը ”գույք պարտքի դիմաց վաճառեց հայրենիքը”, Սերժ Սարգսյանը հիմա է դավաճանում` ընտրելով Մաքսային միությունը”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ