02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վիլնյուսում Հայաստանը կարեւորեց թուրքական ժխտողականության դեմ պայքարը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով Վիլնյուսում ընթացող Արեւելյան գործընկերության երրորդ գագաթաժողովում Նախագահ Սարգսյանի ելույթը, մի քանի ուշագրավ դիտարկումներ արեց:

Նրա գնահատմամբ` Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին ՀՀ ղեկավարը հանդես է գալիս որպես համահայկական առաջնորդ. “Թուրքիան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականությունից եւ հաշտվի իր պատմության հետ: Սա առանցքային ազդակ է, որտեղ կարեւորվում է թուրքական ժխտողականության դեմ պայքարը”:

Մյուս կարեւոր ազդակը ԱԺ փոխնախագահը համարում է ԼՂ հակամարտության հետ կապված դիտարկումները. “Ելույթում նշվում է, որ թե ՀՀ-ն, թե ԼՂՀ-ն երբեք պատերազմ, թշնամանք չեն քարոզել: Հակառակը, ի տարբերություն այլ ուժերի` միայն խաղաղության են պատրաստել իրենց քաղաքացիներին”:

“Եվրոպական ամբիոնից ուղղակիորեն հիշատակելով Լեռնային Ղարաբաղի մասին`պետության առաջնորդը միջազգային հանրությանն ազդակ հղեց, որ վաղ թե ուշ ԼՂՀ-ն պետք է ճանաչվի իբրեւ միջազգային իրավունքի սուբյեկտ”,-ամփոփեց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ