28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Գյումրու քաղաքապետն ընդունեց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին

Այսօր` նոյեմբերի 29-ին,  քաղաքապետ Սամվել Բալասնայանն ընդունեց   ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր  Արթուր Գևորգյանին: Ողջունելով  բռնցքամարտի ֆեդերացիայի նորանշանակ նախագահին` քաղաքապետն անդրադարձավ  Գյումրիի բռնցքամարտի պատմության ուշագրավ դրվագներին, ինչպես նաև մարզաձևում առկա հիմնախնդիրներին:

Պատասխան խոսքում Արթուր Գևորգյանը ներկայացրեց ոլորտի զարգացման իր տեսլականը: Ըստ ֆեդերացիայի նախագահի, չնայած առկա բոլոր հիմնախնդիրներին, մարզաձևը հեռանկարային է, ինչպես նաև կարևորեց մարզային կառույցների հետ սերտ համագործակցությունը: 

Որպես բռնցքամարտի Շիրակի մարզի ֆեդերացիայի նախագահ՝ Սամվել Բալասանյանը նշեց, որ արվում է առավելագույնը հատկապես հեռանկարային մարզիկներին համապատասխան պայմաններով ապահովելու համար, չնայած որ տեղական հնարավորությունները խիստ սահմանափակ են:  

Իր հերթին Արթուր Գևորգյանը կարևորեց ֆեդերացիայի կազմում  մարզերի ներկայացուցիչների ներգրավվածությունը, որը կապահովի արդյունավետ աշխատանք մարզերի  հետ, ինչպես նաև կբարձրացնի մրցակցության մակարդակը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բռնցքամարտի զարգացմանն առնչվող այլ հարցեր ևս: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ