02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Մեր ամբողջ երկրում կա մի խոսքի տեր մարդ` դա նախագահն ա” /վիդեո/

Նախկին օդաչուները արդեն 6 տարի պայքարում են իրենց հասանելիք գումարները ստանալու համար: Այս  տարիների ընթացքում 118 թոշակառու նախկին ավիոաշխատողների թիվը կրճատվե`լ հասել է 63-ի.”Դէ տարեց մարդիկ ենք տարեցտարի մեր թիվը կրճատվում է, բնական է մահանում` գնում ենք մեր փողը չստացած, դարդից…”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեցին այսօր նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ավիացիայի վետերանները:

“Սահմանադրության գառանտը պրեզիդենտնա, դրա համար ենք գալիս ստեղ, որովհետև սահմանադրություննա խախտված, օրենքներում փոփոխություններ են կատարել, որ մեր փոխհատուցումները չտան: Հավաքվածները, բոլորը ավիացիայի աշխատողներ են` օդաչուներ, ինժիներներ և Իրանում ընգած “Յակ-40”-ի անդամները”,-խնդիրը ներկայացրեց նախկին օդաչու Դավիթ Դավթյանը:

Օդաչուները նկատեցին, որ իրենց ստացած բոլոր հիվանդությունները կապված են տարիների իրենց աշխատանքի ու մասնագիտության հետ:

“2002 թվականի սեպտեմբերին Մոսկվայում` ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանին հարց տվեցին, թե ինչու է Հայաստանի ավիացիոն տոմսերը շատ թանկ: Նա պատասխանեց` որովհետև գերիշխող դիրք ունի “Հայկական ավիոուղիները”: Դրա համար նրան պետք է տանել սննկացման…”,-նկատեց օդաչուն:

Նրանք նշեցին նաև, որ իրենց համար նախագահականը պատասխան չունի, միակ մարդը, որը կարող է հարցին լուծում տալ` ՀՀ նախագահն է, որին հանդիպել իրենց այդպես էլ  չի հաջողվել.”Մեր ամբողջ երկրում կա մի խոսքի տեր մարդ, դա նախագահնա, մնացածը խոսքի իրավունք չունեն”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ